Ադրբեջանական լրատվամիջոցները հերթականապատեղեկատվությունն են տարածել այն մասին, թե հայկական զինուժը գնդակոծել է ադրբեջանական գյուղը, ինչի արդյունքում երեք վիրավոր կա:ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց այդ լուրերը՝ ընդգծելով, որ հայկական բանակը հետևողականորեն պահպանում է հրադադարի ռեժիմը:


«Դա կեղտոտ ապատեղեկատվություն է սադրանքի նպատակով: Ես հստակ ասում եմ, որ դա նպատակ ունի սադրելու: Մենք նույնիսկ պատրաստ ենք ցանկացած ֆորմատի միջազգային հետաքննության: Թող հետաքննություն անցկացնեն և պարզեն, որ դա հերյուրանք է, սադրանք է»,- ասաց Հովհաննիսյանը: