Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Կասիլյասի՝ թիմից հեռանալու պատճառի մասին. տեղեկացնում է AS-ը:
Cuatro հեռուստաալիքը ներկայացրել է Պերեսի և մադրիդյան թիմի երկրպագուների ակումբներից մեկի նախագահի՝ Էֆիխինիո Ալբադալեխոյի զրույցը, որը տեղի է ունեցել Կասիլյասի հրաժեշտի արարողությունից րոպեներ առաջ:
«Խոսել եմ Կասիլյասի հետ և հասկացել նրա հեռանալու դրդապատճառը: Նա շատ բարկացած էր ստեղծված իրավիճակից: Բացի այդ, ազատվել ենք նրանցից, ովքեր իրեն անհանգստացնում էին»:
Նշենք, որ անցյալ մրցաշրջանում Կասիլյասն Իսպանիայում հաճախ էր «արժանանում» երկրպագուների քննադատությանը և սուլոցներին: Շատերի կարծիքով՝ դա հրահրվում էր հենց Պերեսի կողմից, ով ցանկանում էր, որ դարպասապահը հեռանա:
Տեսանյութը՝ այստեղ: