Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն, ով «Մոժի Միրին» ակումբի նախագահն է և ֆուտբոլիստը, գոլի հեղինակ է դարձել Բրազիլիայի երկրորդ դիվիզիոնի «Մակաեի» դեմ խաղում:

 43-ամյա ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել է 11 մետրանոց հարվածից:

«Մոժի Միրին» հաղթել է 3:1 հաշվով, և Ռիվալդոյի թիմի մյուս երկու գոլերը հեղինակել է բրազիլացու որդին՝ Ռիվալդինյոն: