Հայ-ֆրանսիական արշավախումբը վերսկսել է պեղումները եզակի ճարտարապետական հուշարձան համարվող Երերույքի տաճարում և հարակից տարածքում: Շիրակի մարզի Անիավանի մոտ գնտվող վաղ քրիստոնեական դարաշրջանի եռանավ բազիլիկ տիպի տաճարը վաղ միջնադարյան ամենամեծ եկեղեցին է՝ Դվինի մայր տաճարից հետո: Ոչ միայն տաճարն, այլ նաև հարակից տարածքը դամբարանադաշտով արդեն հինգերորդ տարին է գրավում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ֆրանսիայի Էքս-Մարսել ինստիտուտի հայագիտության համատեղ արշավախմբի անդամներին:

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տաճարից հարավ և արևելք եղել է գյուղաքաղաք: Հայտնաբերված վաղ քրիստոնեական դամբարաններն ու քարանձավները թեպետ հնագետներին պատկերացումներ տվել են տարածքում գոյություն ունեցող բնակավայրի մասին, սակայն ստույգ թվագրության մասին հաստատ խոսել հանագետները չեն շտապում, թեև արդեն իսկ կարող են ասել, որ այն 4-7-րդ դարերի է: Տարածքում հայտանբերված վաղ քրիստոնեկան դարաշրջանի գերեզմաններում գտնված ոսկորներն ուղարկվել են Ֆրանսիա՝ Լեոն ուսումնասիրության, որտեղ դրանք թվագրվել են: Համաձայ ն այդ ուսումնասիրությունների՝ այս տարածքում հայտնաբերված դամբարաններում թաղումներ կատարվել են 3-20-րդ դարերում: Անցած տարիների գերեզմանների ուսումնասիրությունից պարզվել է, որ տարածքում՝ 11-րդ դարից, նկատվում է մի տարօրինակ երևույթ՝ հայնաբերվում են փոքր երեխաների գերեզմաններ, որոնք ամենայն հավանականությամաբ մահացել են համաճարակից, հայտանաբերվել են նաև բռնության կամ սովին զոհ դարձած երեխաների ոսկորներ: Սակայն ի տարբերություն անցած տարվա, այս տարի արշավախումբն արդեն չի զբաղվում քրիստոնեկան դամբարանների պեղումներով՝ այն համարելով հնագիտական արժեք չներկայացնող:

 

Քրիստոնեկան թաղումները շատ համեստ են, սովորաբար չեն պարունակում ուղեկցող ոչ մի առարկա: Այս առումով դրանք ժամանակաշրջանի մասին արժեքավոր ինֆորմացիա չեն կարող ներկայացնել: Վերջին դամբարանը, որն արշավախումբը բացել էր դեռ անցած տարի, անվանում են խորան: Այն ունի մի քանի հարկ, որը, ինչպես արշավախմբի ղեկավար Պատրիկ Տոնապետյանն է փաստում, խոսում է փուլային թաղումների մասին:

 

Հայ-ֆրանսիական արշավախումբն առաջինն ու միակը չէ, որ փորձում է բացահայտել Երերույքի գաղտնիքը. տարբեր ժամանակներում տարբեր արշավախմբեր են փորձել դա անել, սակայն, ոչ մեկը եկեղեցու կառուցման մասին ստույգ տեղեկատվություն չի տվել: Եկեղեցու մերձակայքում կա քարանձավային բնակավայր: Կա տեսակետ, որ քանարձավներում ապրել և ծիսակատարություններ են կատարել առաջին քրիստոնյաները: Եկեղեցու ճարտարապետական տեսքն է, որ այս պահին հակվել է տալիս այն գաղափարին, որ այն կառուցվել է 4-րդից մինչև 7-րդ դարասկիզբ ընկած հատվածում, բայց կան փաստեր, որ նաև ենթադրել են տալիս այն, որ ժամանակին այն եղել է հեթանոսական տաճար, ապա վերածվել քրիստոնեկանի. ճարտարապետության մեջ հեթանոսական տարրերը պահպանված են:


Այս տարի արշավախմբի հիմնական «թիրախը» տաճարի մոտ գտնվող պարիսպն է, որն, ինչպես արդեն ցույց են տալիս պեղումները, տարածքի համար կառուցված ջրամբարի ամբարտակն է:

 

Որպես ճարտարապետական արժեք՝ մասնագետները նշում են եկեղեցու պատերին առկա երեք մեդալյոնները՝ մեջտեղում խաչ:Նմանատիպ նմուշներ կան նաև դռների վրա: Հնագետների կողմից, վարկածային առումով, վերականգնվել է տաճարի սյունաշարքի պատկերը՝ 6 սյուն և 7 կամար՝ անհամաչափ տեղաբաշխված: «Սա ամենամեծ բազիլիկ եկեղեցին է: Չունենք այս եկեղեցու նմանօրինակ եղեղեցիներ:Հրաշալի հուշարձան է, եզակի: Հայաստանում մենք սրա զուգահեռը չունենք: Նմանատիպ եկեղեցիներ կան Սիրիայում 4-6-րդ դարերի:Իհարկե, մերը շատ ավելի լավ է կառուցված՝ սրբատաշ քարերով»,-»Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագետ Լարիսա Եգանյանը: Բացի արշավախմբի պեղումներից, այս պահին եկեղեցին ամենայն ճշգրտությամբ չափագրվում է եկեղեցու թվային վերականգնումը ստանալու համար: Ֆրանսիայից ժամանած հնագետ-ճարտարապետ Հայկ Հանձնը հատուկ սարքի միջոցով փորձում է վերկանագնել այն:

 

Երերույքի առեղծվածը բացահայտելու համար հնագետներին դեռ ժամանակ ու մարդկային ու ֆինանսական միջոցներ են պետք, իսկ թե արդյոք հաջորդ տարի կշարունակվեն ուսումնասիրություններն այս հնավայրում, կախված է ֆրանսիական կողմի ֆինանսական հատկացումներից: Բայց և այնպես, հնագետների համար Երերույքը դեռ երկար ժամանակ կմնա «առեղծված»: «Մենք միգուցե չկարողանաք այն բազմաթիվ հարցերի պատասխանները գտնել, որոնք գոյություն ունեն այս հնավայրում»,-ավելացրեց Պատրիկ Տոնապետյանը: