armnoc.am  Եվրոպական 13-րդ օլիմպիական փառատոնը տեղի կունենա հուլիսի 26- ից օգոստոսի 1-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որին Հայաստանը կներկայանա 6 մարզաձևով, տեղեկացնում է ՀԱՕԿ-իպաշտոնական կայքը:

Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցեն 49 երկրների 14-18 տարեկան շուրջ 4 հազար մարզիկ-մարզուհիներ: Ծրագրում ընդգրկված է 9 մարզաձև` բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ձյուդո, աթլետիկա, լող, սպորտային մարմնամարզություն, հեծանվային սպորտ և թենիս: Լիովին կազմ ու պատրաստ վիճակում են հատուկ փառատոնի համար կառուցված օլիմպիական ավանը և ութ մարզահանգրվանները, որոնցում կայացել են փորձնական մրցաշարեր: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի պատվիրակները,:

Ներկայացնենք նախատեսված մասնակիցների անվանացանկը`ըստ մարզաձևերի:

ՁՅՈՒԴՈ

Գոռ Հովսեփյան (50 կգ , Հրազդան)
Հարություն Խոջոյան (55 կգ, Նոր Հաճըն)
Տիգրան Բադալյան (60 կգ , Երևան)
Բորիս Շատվերյան (66 կգ , Աբովյան)
Կարեն Ստեփանյան (73 կգ , Վանաձոր)
Ռոբերտ Կիրակոսյան (81 կգ , Երևան)
Մարզիչ ' Կարեն Աբաղյան
Մրցավար 'Դավիթ Խիթարյան

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ

Արթուր Ավետիսյան
Մհեր Տուդոյան
Աննա Ղազարյան (բոլորն էլ ' Երևան)
Մարզիչներ ' Անժելա Դավիդյան , Սոս Սարգսյան
Մրցավար' Հակոբ Սերոբյան

ԱԹԼԵՏԻԿԱ

Գայանե Չիլոյան (արագավազք 100 մ. և 200 մ.)
Յանա Աբրահամյան (հեռացատկ)
Ռաֆայել Շտայան (հեռացատկ , երեքն էլ ' Երևան)
Էլլադա Ալավերդյան (վազք 1500 մ. Վանաձոր)
Մարզիչ ' Գոհար Նազարյան

ԹԵՆԻՍ

Դավիթ Նազարեթյան
Գևորգ Բայաթյան
Մարինե Դավթյան
Տաթևիկ Հովհաննիսյան (բոլորն էլ ' Երևան)
Մարզիչ' Վահե Ավետիսյան

ԼՈՂ

Արտաշես Ադամյան
Ռուբեն Ղարիբյան (երկուսն էլ ' Երևան , ազատ լողաոճ , 50մ. 100մ. և 200մ.)
Մարզիչ ' Ռաֆայել Վասիլյան

ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏ

Ռոբերտ Խաչատրյան
Լևոն Լավչյան
Ժորա Մարգարյան (երեքն էլ ' Երևան)
Մարզիչ ' Գրիշա Մուրադյան