ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մասամբ կաթվածահար է: Ըստ բժիշկների՝ նրա վիճակը կայուն է, սակայն հնարավոր է բացասական դինամիկա: Ներկայումս Գորբաչովը գտնվում է Մոսկվայի լավագույն հիվանդանոցներից մեկում:
Ըստ LifeNews-ի աղբյուրների՝ Գորբաչովը գրեթե ամեն օր առավոտյան գնում է հիվանդանոց և ամբողջ օրվա ընթացքում մնում է իր հիվանդասենյակում, իսկ երեկոյան վերադառնում է տուն:
Գորբաչովը հայտնել է, որ լուրջ խնդիրներ ունի շարժողական ակտիվության հետ՝ հիվանդության պատճառով: Սակայն նա հրաժարվել է պարզաբանել իր ախտորոշումը:
Փորձագետների պնդմամբ՝ նման առողջական խնդիրները կարող են կապված լինել ինսուլտի հետ: