Ավստրալիայի բնակիչը ամուսնացրել է իր 12-ամյա դստերը` Լիբանանի 26-ամյա մի քաղաքացու հետ, որպեսզի նա մեղք չգործի մինչև ամուսնությունը: Ինչպես հայտնում է BBC News-ը, տղամարդն ամուսնությունից առաջ սեռական կապը մի մեծ մեղք է համարում: Այդ պատճառով, որպեսզի դուստրը խուսափի արտամուսնական կապերից, որոշել է ամուսնացնել նրան` սեռական հասունությունից անմիջապես հետո:

 

Ամուսնական արարողությունն իսլամական օրենքների համաձայն անցկացնելու նպատակով տղամարդը հրավիրել է տեղական շեյխին: Հարսանիքը տեղի է ունեցել անցյալ տարի: Այնուամենայնիվ, մուսուլմանական ավանդույթներով ամուսնությունը, անվավեր է համարվում Ավստրալիայում:

 

Արդյունքում տմարդը ստացել է ութ տարվա ազատազրկում: