Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը դիմել է Կենտրոն համայնքի այն երիտասարդներին, ովքեր այսօր մեկնել են ՀՀ Զինված ուժեր՝ հայրենիքին պարտքը տալու:
«Բարև ձեզ, սիրելի նորակոչիկներ, զինվորականներ, ծնողներ, հյուրեր,
Ինչպես ողջ հանրապետությունում, Կենտրոնում նույնպես ավարտվում է ամառային զորակոչը և մենք այստեղ հավաքվել ենք հանդիսավորությամբ, Աստծո օրհնությամբ ճանապարհելու Կենտրոնի նորակոչիկներին:
Այսօր դուք մեկնելու էք Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու, ծառայելու հայոց բանակում, որի կայացման ճանապարհին իրենց ներդրումն են ունեցել ձեզ պես շատ երիտասարդներ և այդ գործի շարունակողները լինելու եք դուք, սիրելի նորակոչիկներ:
Ծառայեք խաղաղությամբ, զինվորական ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ կամային և տղամարդկային հատկանիշներ ձեռք բերելու հզոր դպրոց է: Ձեզ բարի ճանապարհ, բարի ծառայություն»,- նշել է Արա Սադոյանը: