Գաբոնում մարզադաշտ է կառուցվում, որը կընդունի 2017թ-ի Աֆրկայի ազգերի գավաթի խաղարկության հանդիպումները:
Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին և Գաբոնի նախագահ Ալի Բոնգո Օնդիմբոյը մարզադաշտի առաջին քարն են դրել:
Ինչպես տեղեկացնում է France Football-ը, արգենտինացին 3,5 մլն եվրո կստանա միջոցառմանը մասնակցելու համար:
Ակնկալվում է, որ 20 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտը ֆուտբոլային խաղեր կնդունի 2016թ-ի նոյեմբերից: