Կյանքի 85-րդ տարում Նյու Յորքում վախճանվել Է ամերիկացի գրող Էդգար Դոկտորոուն, որը հայտնի Է որպես մի շարք հանրաճանաչ վեպերի հեղինակ: Այս մասին հուլիսի 21-ին հաղորդել Է The New York Times-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

Գրողի մահվան պատճառ են դարձել թոքերի քաղցկեղի բարդացումները, հաղորդել Է նրա որդին:

 

 

1950-ական թվականների վերջին Դոկտորոուն սցենարիստ Է աշխատել Columbia Pictures կինոստուդիայում, 1960-ական թվականներին՝ ավագ խմբագիր New American Library-ում եւ գլխավոր խմբագիր՝ Dial Press-ում:

 

 

1969 թվականից Դոկտորոուն իրեն նվիրել Է գրական եւ դասախոսական գործունեության: Դոկտորուին հռչակ են բերել «Ռեգթայմ» վեպն՝ ամերիկյան հասարակության կողմից իր արդի պատմության ակունքների իմաստավորան մասին, «Բիլլի Բաթգեյտ» վեպը 1930-աան թվականների Նյու Յորքի մասին եւ «Ռազմերթ» վեպն ԱՄՆ-ի Քաղաքացական պատերազմի մասին: Ընդամնը նա գրել Է 11 վեպ եւ մի շարք այլ ստեղծագործություններ: Վերջին տարիներին Դոկտորոուն նաեւ հանդես Է եկել գրական քննադատի եւ հրապարակախսի դերում: