Շոտլանդիայում սկանդալ է ծագել մի լուսանկարի պատճառով, որում պատկերված է Դաունի համախտանիշով հիվանդ երեխան՝ լվացքի մեքենայի մեջ: 

 

Քորթնի Սթյուարթ անունով մի կին սոցիալական ցանցում տեղադրել է լուսանկար, որում պատկերված է լվացքի մեքենայի մեջ փակված մի երեխա: Լուսանկարին կից գրառման մեջ 21-ամյա մայրը տեղեկացրել է, որ իր երեխան սիրում է խաղալ լվացքի մեքենայի մեջ:

 

Զայրացած ինտերնետ օգտվողներից մեկը լուսանկարի պատճառով դիմում է ներկայացրել ոստիկանություն, որում մեղադրել է կնոջը՝ երեխայի հետ դաժան վերաբերմունքի մեջ:

 

Երիտասարդ մայրը բացատրել է իրավիճակը նրանով, որ տղան հիվանդ է դաունի համախտանիշով և պարզապես սիրում է խաղի ընթացքում լվացքի մեքենայի մեջ մտնել՝ ծածկելով դուռը, գրում է Daily Record-ը:

 

Նշվում է, որ ոստիկանությունը, ուսումնասիրելով միջադեպը, եկել է այն եզրակացության, որ տվյալ դեպքում հանցակազմ չի տեսնում: