Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է դորտմունդյան թիմում իր հիմնական կազմում լինելուն:
«Ոչ ոք ինձ համար չի երաշխավորել մեկնարկային կազմում տեղ ունենալը: Շարունակում եմ ինձ վրա աշխատել և այլևս ապրումներ չեմ ունենում սխալների դեպքում: Միայն աշխատելու և աշխատելու շնորհիվ է, որ կարող ես առաջադիմել: Շուտ եմ մոռանում սխալները և մտածում եմ հաջորդ խաղի մասին արդեն»,- Մխիթրայանի խոսքը մեջբերում է Spox կայքը:
Այժմ Դորտմունդի «Բորուսիան» նախապատրաստվում է օգոստոսի կեսերին մեկնարկող Բունդեսլիգային: Թիմը մի շարք ընկերական հանդիպումներ է անցկացրել: