Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Nike հովանավորչական տուրի շրջանակներում հանդիպել է լրագրողների հետ:
Հարցազրույցի ժամանակ լրագրողներն անդրադարձել են ՖԻՖԱ-ին և պորտուգալացուն հարցրել, թե ի՞նչ է նա մտածում ՖԻՖԱ-ի սկանդալի մասին, որին ի պատասխան Ռոնալդուն նշել է.
«Լսեք, ինձ չեն անհանգստացնում ՖԻՖԱ-ն, ինչպես նաև Քաթարը: Ես թքած ունեմ: Ցանկանում եք խոսել այն մասին՝ ինչո՞ւ եմ եկել այստեղ, թե՞ ՖԻՖԱ-ի»,- ասել է Ռոնալդուն և հեռացել:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին կոռուպցիոն սկանդալից հետո ՖԻՖԱ-ի 7 պաշտոնյա ձերբակալվել էր, իսկ օրեր անց կառույցի նախագահը՝ Բլատերը, հայտարարել էր պաշտոնը լքելու որոշման մասին: