Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որում դաժան ծեծի են ենթարկում Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադդաֆիի որդուն՝ Սաադի Քադաֆիին, հայտնում է Reuters գործակալությունը:

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես տղամարդիկ, ովքեր, ըստ նախնական վարկածի, բանտի աշխատակիցներ են, որտեղ գտնվում է Սաադի Քադաֆին, ծեծի են ենթարկում նրան: Բանտարկյալի դեմքին վիրակապ են հագցնում և հարցաքննելով՝ ուժեղ հարվածներ հասցնում:

 

Լիբիայի դատախազությունն արդեն սկսել է ուսումնասիրել այդ տեսանյութը, որպեսզի հաստատի այն մարդկանց ինքնությունը, ովքեր բռնություն են գործադրել Քադաֆիի որդու հանդեպ: