Ինչպես ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացավ MediaMall.am-ը, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանի արվարձանում գտնվող ռեստորաններից մեկում կազմակերպված խնջույքի ժամանակ սուր սննդային թունավորման ենթարկված բոլոր հիվանդներն ապաքինվել են և դուրս գրվել։ Թունավորման հետևանքով հոսպիտալացվել էր 33 անձ, որից 19-ը' «Սուրբ Գրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 11-ը' «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և 3-ը' Մասիսի բժշկական կենտրոն։

 

Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ ռեստորանում նմուշառումներ են իրականացվել սննդի մնացորդներից: Նմուշառումներ են իրականացվել նաև ջրից և հիվանդների կենսաբանական նյութերից: