Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում «Ռուբինի» նկատմամբ հաղթանակը նվեր դարձավ Յուրա Մովսիսյանի համար՝ ծննդյան օրվա առթիվ:
Նշենք, որ հայ հարձակվողն օգոստոսի երկուսին նշում էր ծննդյան օրը:
«Ի՞նչ է նվիրել թիմը Յուրային ծննդյան կապակցությամբ: Նա գոլ խփեց, իսկ մենք հաղթեցինք»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Чемпионат-ը: