Հոլիվուդի վետերան, հայտնի դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնը ֆիլմ Է նկարահանում Օկինավայի ճակատամարտի՝ ամենաանողոք մարտերից մեկի մասին, որը փաստորեն նշանավորեց ռազմարշավի ավարտը Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական գործողությունների խաղաղօվկիանոսյան թատերաբեմում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ նկարահ անումները կկատարվեն Ավստրալիայում, իսկ գլխավոր գործող անձը կդառնա այն մարդը, որը զինվորական ծառայությունից հրաժարվել Է իր համոզմունքների պատճառով, բայց ավելի քան 70 մարդ Է փրկել Օկինավայի ճատամարտի ընթացքում:
Սպասվում Է, որ նկարահանումները կսկսվեն այս տարվա սեպտեմբերին, իսկ բուն կինոնկարը կավարտվի 2016 թվականի երկրորդ կեսին: Հաղորդվում Է, որ դերասանական կազմն ընդգրկում Է այնպիսի հայտնի արտիստների, ինչպիսիք են Էնդրյու Գարֆիլդը, որը խաղացել Է «սարդ-մարդու» դերը Մարկ Ուեբի երկերգությունում, ինչպես նաեւ Վինս Վոնը եւ Սեմ Ուորինգթոնը: «Խղճի նտատառումներով» (Haksaw Ridge) կինոնկարը կդառնա Գիբսոնի առաջին ռեժիսորական աշխատանքը «Հայտնությունից» (Apocalypto, 2006 года) հետո, որը լուրջ քննադատության ենթարկվեց ավելորդ դաժանության համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: