Հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների հարազատները 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Հյուսիսկովկասյան օկրուգի 5-րդ կայազորային զինվորական դատարանի որոշումը՝ դասլքության, զենքի հափշտակման, և զենքի ապօրինի կրման մեղադրանքներով, նորմալ են համարում: «Այս մասով ինձ թվում է դա բավարար էր: Դասալքության,զենքի հափշտակման, և զենքի ապօրինի կրման մեղադրանքներով՝ կարծում եմ սա առավելագույն պատիժն էր: Եթե առանձնացրել ենք գործը 2 մասի և սպանության գործն առանձին է, ուրեմն, արեցին այն, ինչ իրենցից պահանջվում էր»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը' Ռիտա Պետրոսյանը:
Անդրադառնալով դատական նիստի արագ ընթացքին, ինչպես նաև Պերմյակովի նախաքննական ցուցմունքներին, որն ընթերցվեց դատական նիստի ժամանակ Ռիտա Պետրոսյանը փաստեց, որ որոշ ցուցմունքներ իրարամերժ էին, շատ բաներ են անհայտ՝ դրդապատճառ, Պերմյակովի անցած տարածքը և այլն: «Բոլորիս հուզող հարցը՝ ինչու հենց Ավետիսյանների տուն, այդպես էլ չբացահայտվեց: Ես չեմ էլ կարծում, որ ՀՀ դատական նիստի ժամանակ ինքը կխոսի՝ կրկին կհրաժարվի խոսել և կընթերցեն նախաքննական ցուցմունքները: Ասում էր, որ զղջում է, բայց նա զղջալու դեմք չուներ, ինքը գիտակցել ու լավ էլ կազմակերպել էր»,-ավելացրեց Ռիտա Պետրոսյանը:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը դասալքության« զենքի հափշտակման եւ ապօրինի կրման հոդվածներով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Դատաքննությունն անցկացվեց օգոստոսի 12-ին Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Հյուսիսկովկասյան օկրուգի 5-րդ կայազորային զինվորական դատարանի արտագնա նիստում' Ալեքսանդր Շելդյաևի նախագահությամբ: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադարձավ երկժամյա քննարկումից հետո եւ հրապարակեց վճիռը: Դատաքննությունն անցկացվեց մեկ օրում:Պերմյակովը մեղադ րվում էր Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների' 338 հոդվածի 2 կետի« 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222 հոդվածի առաջին կետի պահաջներով:Պատիժը կրելու ժամկետը հաշվվում է 2015թ-ի հունվարի 13-ից՝ Պերմյակովի կալանավորման օրվանից:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականիհունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում,նրանց մահը վրա է հասցրելհրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվելէր բժշկական կենտրոն« այնուհետև' յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկականդատատոքսիկոքիմիական« դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուսսահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւհանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք ենառաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովնընդունել է առաջադրված մեղադրանքը: Սպանության մասով գործը փոխանցված է հայկականկողմին: