Գիտնականները ենթադրում են, որ գտել են Եգիպտոսի առեղծվածային թագուհի Նեֆերտիտիի դամբարանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով The Guardian պարբերականը, այս ենթադրությունը հիմնված է փարավոն Թութանհամոնի դամբարանի սկանավորման արդյունքում ստացված տվյալների վրա:

 

 

Եգիպտոսի ամենահայտնի փարավոններից մեկի' Թութանհամոնի դամբարանում գիտնականները ակնկալում են գտնել գաղտնուղիներ, որոնցից մեկը կտանի Նեֆերտիտի թագուհու դամբարան:

 

 

Նման հայտարարությամբ հանդես է եկել բրիտանացի հնագետ, Արիզոնայի համալսարանի գիտաշխատող Նիկոլաս Րիվզը, ով աշխատում է Լուքսորի մոտակայքում' Թագավորերի հովտում գտնվող Թութանհամոնի դամբարանում: Դրա սկանավորումը ցույց է տվել նկարների մակերևույթի տակ գտնվում է երկու մուտք, որոնցից մեկը տանում է դեպի պահեստ, իսկ երկրորդի հետևում գիտնականը ենթադրում է, որ Նեֆերտիտիի դամբարանն է: