Ֆրանսիացի դերասաններ Ֆանի Արդանը եւ Ժերար Դեպարդիեն կդառնան «Աստղերը Բայկալում» X Երաժշտական միջազգային փառատոնի մասնակիցները, որը տեղի կունենա սեպտեմբերի 1-ից մինչեւ 13-ն Իրկուտսկում: Նրանք կբերեն «Երկուսի երաժշտությունը» ներկայացումը, որի ցուցադրությունն Իրկուտսկի Զագուրսկու անվան երաժշտական թատրոնի բեմում կդառնա փառատոնի ծրագրի առաջին եւ առայժմ միակ դրամատիկական տարրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

«Ֆանի Արդանին առաջարկել Է Իրկուստկ ժամանել «Աստղերը Բայկալում» փառատոնի գեղարվեստական ղեկավար Դենիս Մացուեւը. նրանց կապում Է սերտ բարեկամությունը: Դերասանուհին, իր հերթին, առաջարկել Է ներկայացում, որտեղ որպես նրա խաղընկեր Է հանդես գալիս Ժերար Դեպարդիեն: Արդանը նաեւ այդ բեմադրության ռեժիսորն Է»,- ՏԱՍՍ-ին պատմել Է Իրկուտսկի երաժշտական թատրոնի տնօրեն Տատյանա Մեզենցեւան: