Ժնեւը գլխավորել Է աշխարհի ամենաթանկ գարեջուր վաճառող քաղաքների ցուցակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են այն վարկանիշի տվյալները, որը հրապարակվել Է ավիատոմսերի որոնման բնագավառում մասնագիտացող Go Europe կայքում:
Շվեյցարական քաղաքի բարում մեկ շիշ գարեջուրը ճանապարհորդների վրա նստում Է 6,32-10,77 դոլար: Եթե ալկոհոլը գնեն խանութից, ապա այն կարժենա շուրջ 1,87 դոլար: Երկրորդ տեղում հայտնվել Է Հոնկոնգը. այստեղ գարեջրի միջին արժեքը կազմում Է 6,16 դոլար: Վարկանիշի երրորդ տեղում Թել Ավիվն Է (գարեջրի միջին գինը 5,79 դոլար Է):
Ամենաթանկ գարեջուր վաճառող քաղաքների հինգյակում տեղ են գտել նաեւ Օսլոն (5,31 դոլար) եւ Նյու Յորքը (5,20 դոլար): Ցուցակի տասներորդ տեղում Սիդնեյն Է (մեկ շշի միջին արժեքը կազմում Է 4,46 դոլար): Մոսկվան զբաղեցրել Է 19-րդ հորիզոնականը (3,98 դոլար): ԱմենաԷժան գարեջուրը, ըստ այս վարկանիշի, կարելի Է խմել Կրակովում. այնտեղ միջին գինը կազմել Է 1,66 դոլար:
Վարկանիշում ընդգրկված են աշխարհի 75 քաղաքներ: Դրանում համեմատվել են 0,33 լիտր ծավալի շշերով արտահանվող ամենատարածված հինգ մակնիշների գարեջրի գները եւ գարուց պատրաստված ըմպելիքի տեղական մեկ տեսակի արժեքը: Վարկանիշի կազմողները համեմատել են բարի եւ խանութի գները, դուրս բերել միջին արժեքը եւ ըստ այդմ քաղաքները գրանցել աճման կարգով: