Աշնանը Roundhouse համերգասրահի բեմում տեղի կունենա Apple Music երաժշտական փառատոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում:

 

 

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ից մինչեւ 28-ը. դրան կմասնակցեն ամերիկացի ռեփեր Ֆարել Ուիլյամսը, One Direction, Florence + The Machine, Disclosure խմբերը եւ այլ կոլեկտիվներ:

 

 

Համերգների ուղիղ հեռարձակումը կիրականացվի Apple Music հավելվածով, iTunes-ով եւ Apple TV-ով: Ելույթների դիտումը լինելու Է անվճար: Բացի այդ, ընկերությունը պլանավորում Է երաժիշտների մասնակցությամբ հատուկ հաղորդումներ վարել ռադիո Beats 1-ում: Փառատոնի տոմսերը տարածվում են անվճար՝ Լոնդոնի ԶԼՄ-ների միջոցով:

 

 

Ավելի վաղ այս փառատոնը կրում Էր iTunes Festival անվանումը: Առաջին անգամ այն անցկացվել Է 2007 թվականին: Փառատոնի գոյության ընթացքում դրանում ելույթ են ունեցել այնպիսի երաժշտական խմբեր, ինչպիսիք են՝ Coldplay-ը, Էլթոն Ջոնը, Foo Fighters-ը, Ջասթին Թիմբեռլեյքը, Kings of Leon-ը, Lady Gaga-ն, Katy Perry-ն, Maroon 5-ը եւ Muse-ն: