Ինտերպոլը դադարեցրել է ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ հետախուզումը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը:

 

 

«Ինտերպոլի հանձնաժողովը Ադրբեջանի կողմից Ստերլիգովի հետապնդումը ճանաչել է որպես քաղաքական: Ինտերպոլը քաղաքական դրդապատճառներով հետախուզում չի հայտարարում, որովհետեւ դա հակառակ է նրա կանոնադրությանը»- ասել է փաստաբանը:

 

 

Մոտ 10-15 օր նրա տվյալները եղել են Ինտերպոլի հետախուզվողների բազայում, սակայն օգոստոսի 21-ից նրա հետախուզումը դադարեցվել է:

 

 

Հայրապետովի խոսքով՝ մինչեւ օգոստոսի 29-ը Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում կլինի: Այդ օրը գործարարը նախատեսում է մասնակցել իր կնոջ' Ալյոնա Ստերլիգովայի «Նորաձեւության տան նմուշների ցուցադրություն եւ ղարաբաղյան ձիերի մրցարշավ»-ին: