«Արա՛, Դուք ո՞վ եք, որ Ձեզ կրակեն»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի խոսքին, թե իր մահափորձում ներգրավված է ռուսական իմպերիալիզմը:

Ըստ նրա՝ եթե հաստատ չգիտես, չես կարող նման բան հայտարարել: «Չեմ կարծում, որ նման հայտարարություններն օգտակար են, կասկած ունենալ կարելի է, բայց օտար ուժերն էլ տարբեր են լինում: Բացի ՌԴ-ից՝ կա Ադրբեջան, Թուրքիա, միանգամից նշել մեկ հասցե՞: Եթե ՌԴ-ն այն աստիճանի է հասել, որ ՀՀ ընտրություններում առանձնապես շանսեր չունեցող պրոարևմտյան թեկնածու է որոնում, որ խփի, Հայրիկյանից ավելի պրոարևմտյան թեկնածուներ կան: Չեմ կարծում, որ ՌԴ-ան այդպես վարվեր, թեև չեմ կարող պնդել հակառակը ևս»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: Այնուհետև թեման եզրափակեց, ասելով. «Արա՛, Դուք ո՞վ եք, որ Ձեզ կրակեն»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի