Այն բանից հետո երբ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյուքում պարզ դարձավ, որ Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցներից մեկը լինելու է ադրբեջանական «Գաբալան» ադրբեջանական կողմի արձագանքը երկար սպասեցնել չտվեց:
Ցայտնոտի մեջ հայտնված ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը'azerisport.com-ը, անմիջապես հոդված հրապարակեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, գրելով որ Մխիթարյանը' Բաքու գնալու դեպքում համաձայն այդ երկրի քրեական օրենսգրքի 318.2 հոդվածի կարող է ձերբակալվել: Նման հիստերիայի պատճառը Մխիթարյանի' Լեռնային Ղարաբաղ այցելությունն է:
Ակընհայտ է, որ ադրբեջանցիները վախենում են մխիթարյանական խաղից: