39-ամյա ֆրանսուհին հաշմանդամ է դարձել` «Wi-Fi-ից ալերգիայի» պատճառով: Նա դատարանով ամսական 500 եվրոյի չափ հաշմանդամության թոշակ ստանալու իրավունք է ստացել, հայտնում է Bloomberg-ը:
Կինը չի կարողանում տանել էլեկտրական սարքավորումների ճառագայթումը: Նրա խոսքով` բջջային հեռախոսից, Wi-Fi ցրող սարքից եւ ճառագայթում արձակող այլ սարքերից օգտվելը իսկական տանջանք է իր համար: Նրա սրտի զարկերը արագանում են, առաջանում է հոգնածության զգացում, սրտխառնոց և գլխացավ:
Նշենք, որ որոշ երկրներում էլեկտրամագնիսական ալիքների ալերգիան հիվանդություն չեն համարում, քանի որ օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը հաստատված չէ: