ffa.am Եվրո 2016թ-ի ընտրական փուլի շրջանակներում Սերբիայում կայանալիք խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ին՝ ժամը 21:30-ին, «Կարաջորջե» մարզադաշտում կանցկացնի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի ներկայացուցիչների համար:

Նույն օրը ավելի վաղ'Երևանի ժամանակով 21:00-ին՝ Սերբիայի Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Այս մասին գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: