Դերասան Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով: Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նման որոշում է կայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում:

 

Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից, որտեղ Վարդան Պետրոսյանը մինչեւ հիմա կրում էր պատիժը, դերասանն այսօր երեկոյան տեղափոխվել է ժամանակավոր կացարան, որտեղ կսպասի ՔԿՎ հանձնաժողովի որոշմանը' հետագա պատիժը բաց ռեժիմով կրելու պայմանների վերաբերյալ։

Աղբյուրը՝ News.am