Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ հայ մեծ բարերար Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը: Հովհանյանի հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արվեստի և մշակույթի գործիչներ, մտավորականներ, հարյուրավոր քաղա քացիներ, ովքեր եկել էին վերջին հրաժեշտը տալու մեծ բարերարին:
Լրագրողների հետ զրույցում հայտնի դերասան Հրանտ Թոխատյանն ընդգծեց, որ շատ մտերիմ է եղել Հովհանյանի և նր ընտանիքի հետ: Դերասանի խոսքով՝ իր՝ Վահագնի թաղամասում բնակություն հաստատելու առաջին շարժառիթը եղել է հենց Վահագն Հովհանյանը, ով եղել է դերասանի հարևանը: «Չեմ կարող եմ չասել, որ ավելի պայծառ մարդ շատ վաղուց ես չեմ տեսել: Մեր տները միմյանց շատ մոտ են, և մենք ակտիվ հարևանություն ենք արել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Թոխատյանը:
Թոխատյանի խոսքով՝ Վահագն Հովնանյանն ամեն ինչում էր պայծառ: «Նա շատ էր սիրում Հայաստանը, իր ընտանիքը, իր թոռնիկներին: Երգն էլ միշտ նրա շուրթերին էր: Նրան կարելի էր յուրաքանչյուր հարցով դիմել՝ աղ ուզելուց մինչև ավելի լուրջ հարցերով խորհրդակցելու համար»,- եզրափակեց դերասանը:
Աժ նախագահ Գալուստ Սահակյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վահագն Հովնանյանը հայ ժողովրդի այն նվիրյալ զավակներից էր, որի բարեգործությունները հայ ժողովուրդը երբեք չի մոռանա: «Ես կարծում եմ, որ ոչ միայն պետք է ցավակցենք, այլ բոլորս պետք է մի փոքր Հովնանյան լինենք»,- ընդգծեց ԱԺ նախագահը: