«Հայկական կիբեր անվտանգություն» խումբը Հայաստանի քաղաքացիներին նախազգուշացնող հայտարարություն է տարածել:

 

Հայտարարության մեջ խումբը հորդորել է չբացել կասկածելի կայքեր, էլեկտրոնային նամակներ կամ քայլեր, ինչպես նաև օգտագործել հակավիրուսային ծրագրեր:

 

«Մենք թիրախավորված ենք ադրբեջանական կողմից, սակայն մենք նրանց կապացուցենք, որ ուժեղ ենք: Խուճապի մի' մատնվեք և եղե'ք զգուշ համացանցից օգտվելու ժամանակ»,- նշել են «Հայկական կիբեր անվտանգություն» խմբի անդամները: