Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին:

 


Վարչապետը նշել է, որ Արփինե Հովհաննիսյանին նախարար նշանակելիս ՀՀ Նախագահի հետ հաշվի են առել նրա փորձառությունը, մասնագիտական գիտելիքները և անաչառությունը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ նախարարության մասնագիտական թիմի հետ միասին նորանշանակ նախարարը կլուծի ոլորտի առջև դրված խնդիրները, կիրականացնի կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները: Վարչապետը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին և մաղթել արդյունավետ աշխատանք:

 


Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին և վարչապետին բարձր վստահության համար և նշել, որ թիմային և նվիրված աշխատանքի շնորհիվ կլուծեն իրենց առջև դրված խնդիրները: