Եվրո 2016թ-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային ընտրանու նկատմամբ տարած հաղթանակից հետո Սերբիայի հավաքականի խաղացողները մեկնաբանել են հանդիպումը. տեղեկացնում է novosti.rs-ը:

Մասնավորապես Նեմանյա Մատիչը նշել է.

«Հիանալի էր, վերջապես հաղթեցինք: Հաղթանակը վայելելու համար զգացվում էր երկրպագուների պակասը: Առջևում ընկերական խաղ ունենք Ֆրանսիայի հետ, ինչը հիանալի հնարավորություն է տեսնել, թե ինչպիսի թիմ ունենք»:

Ադրիա Ժիվկովիչը, անդրադառնալով Լևոն Հայրապետյանի ինքնագոլին, ասել է. «Կարծում եմ՝ գոլն իմ անվամբ պետք է լինի, սակայն դա այնքան էլ կարևոր չէ: Կարևորը մեր հավաքականի հաղթանակն է»: