Մենք՝ բոլորս, ծարավ ենք հաղթանակի: Այդ մասինԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը:

 

«Սերբիայի դեմ խաղում հասկանում էինք, որ պետք է խաղայինք հակագրոհներով, որովհետև նրանք հաղթանակներ չունեին: Սեփական դաշտում, հասկանալով, որ մեծ ուժերով գրոհելու են, մենք փորձում էինք հակագրոհները, մեր ֆուտբոլիստների համար ստեղծված ազատ գոտիներն օգտագործել: Ամբողջ թիմի խաղն ինչ-որ չափով չստացվեց: Չէի ուզենա ինչ-որ մեկին առանձնացնել, պարտվել ենք, նշանակում է՝ ամբողջ թիմը, ես էլ նրանց հետ միասին, վատ ենք աշխատել: Անպայման վերլուծություններ ենք անում, կփորձենք մեր մարզադաշտում ուրախացնել մեր մարզասերներին: Մենք՝ բոլորս, ծարավ ենք հաղթանակի: Սեփական դաշտում խաղալուց ավելի մեծ մոտիվացիա չկա: Թիմը չի պարտվում միայն երկու ֆուտբոլիսի պատճառով, և չէի ցանկանա ասել, որ սերբերի դեմ խաղում պարտվեցինք Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի խաղային պրակտիկայի բացակայության պատճառով: Հակառակորդ թիմի պաշտպանները շատ լավ էին խաղում: Սերբիայի դեմ խաղում Մարկոսի փոխարինումը վնասվածքի պատճառով էր: Նա չէր կարողանում խաղալ, սակայն հանուն հավաքականի չէր ասում այդ մասին, իսկ Գևորգ Ղազարյանը կարող է իր կյանքը նվիրել հավաքականին: Նրա մոտ կա մեծ նվիրվածություն»,- ասաց մեր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարը: