Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Պատանի Հենրիխ Մխիթարյանի առաջին մրցանակը... «Ֆուտբոլ պլյուս» թերթի 2003 թ. հոկտեմբերի 22-ի համարում տեղեկացվում է, որ Հենրիխ Մխիթարյանը ստացել է լավագույն խաղացողի մրցանակ Համլետ Մխիթարյանի (Հենրիխի հայրը) հիշատակին նվիրված եւ Երեւանում անցկացվող միջազգային մանկապատանեկան ֆուտբոլային հուշամրցաշարում: Մրցանակը 14-ամյա Հենրիխին է հանձնել հանրահայտ ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը»: