Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոննել Մեսսին երկրորդ անգամ հայր է դարձել: Այս մասին տեղկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:
28-ամյա ֆուտբոլիստի երկրորդ որդին ծնվել է այսօր: Նրան անվանակոչել են Բենջամին:
Նշենք, որ կատալոնացիները սեպտեմբերի 12-ին Իսպանիայի առաջնության երրորդ տուրի շրջանակներում արտագնա հանդիպում են անցկացնելու Մադրդի «Ատլետիկոյի» հետ: