Վլադիմիրցի ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովը, որի մոտ մեջքի մկանային ատրոֆիա Է ախտորոշված, կվիրահատվի 2017 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վիրահատությունը, ըստ պլանի, պետք Է կայանա 2017 թվականի դեկտեմբերին, շտապելու անհրաժեշտություն չկա: Այն կիրականացվի միայն այն ժամանակ, երբ ես եւ Ստերջիո Կանավերոն (իտալացի նյարդավիճաբույժ, որը մշակել Է վիրահատության տեխնոլոգիան) համոզված կլինենք դրա հուսալի լինելու մեջ»,-«Ինտերֆաքս»-ին հայտնել Է Սպիրիդոնովը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, 31-ամյա վլադիմիրցի ծրագրավորող Սպիրիդոնովը, որը տառապում Է հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդությամբ՝ Վերդինգ-Հոֆմանի համախտանիշով, որոշել Է գլուխը նոր մարմնի փոխպատվաստման վիրահատության ենթարկվել իտալացի նյարդավիրաբույժ Կանավերոյի օգնությամբ:
Վիրահատության մոտավոր բյուջեն կազմում Է ավելի քան 11 մլն դոլար: Ենթադրվում Է, որ վիրահատությունը կտեւի 36 ժամ. այդ ընթացքում Սպիրիդոնովի գլուխը եւ դոնորի մարմինը կսառեցվեն մինչեւ այն աստիճան, որը բջիջներին թույլ կտա ապրել առանց թթվածնի: