Այսօր՝ սեպտեմբերի 14-ին Մեռելոց է, օրը՝ ոչ աշխատանքային:

 

Երեկ Հայ առաքելական եկեղեցին նշել է հինգ տաղավար տոներից մեկը՝ Խաչվերացը: Այն Սուրբ Խաչին նվիրված չորս տոներից մեծագույնն է:

 

Հայ Եկեղեցու ծիսակարգով տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին բոլոր եկեղեցիներում մատուցվում է հիշատակի Ս. Պատարագ:

 

2015թ. հուլիսի 30-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015 թվականի սեպտեմբերի 19-ը' շաբաթ օրը:

 

Խաչվերացը Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետեւ նվիրված է գերությունից խաչի վերադարձի եւ փառաբանության հիշատակին: Հայ եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակի: