2015թ-ի «Ոսկե գնդակի» հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2016թ-ի հունվարի 11-ին, Ցյուրիխում:

Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ն՝ Նեյմարի, Կրիշտիանու Ռոնալդուի, Լիոնել Մեսսիի և ֆուտբոլային այլ հայտնիների մասնակցությամբ տեսանյութի միջոցով:

Բացի լավագույն ֆուտբոլիստներից, մրցանակաբաշխության ժամանակ կհայտարարվեն լավագույն մարզիչների անունները, տարվա գեղեցիկ գոլը, խորհրդանշական հավաքականը, արդար խաղի և ֆուտբոլում կատարած ներդրումների համար մրցանակակիրների անունները: