Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքում: Մրցակցի անունը հայտնի կլինի ավելի ուշ:

«Միշտ վստահ եմ եղել ուժերիս վրա: Մրցակիցներս պետք է զգուշանան, երկրպագուներս՝ ուրախանան, քանի որ առջևում նոկաուտով դեռ շատ հաղթանակներ կան»,- Աբրահամի խոսքը մեջբերում է BoxingScene-ը: