Արյան շրջանառության, չարորակ նորագոյացությունների հետ կապված ու այլ ծանր հիվանդություններ: Ահա սրանք են այն հիվանդությունները, որոնց առկայության դեպքում Պարտադիր կուտակային կենսաթոշակային բացադրիչի մասնակիցը կարող է ստանալ իր՝ կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ: Այս մասին կառավարության այսօրվա նիօստում նշեց Աշխատանքի և սոցիալական հացերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Ներառված են այն հիվանդությունները, որոնցով հիվանդանալու և նկարագրված ծայրահեղ վիճակներում գտնվելու դեպքերում անձի կյանքին անմիջական վտանգ է սպառնում և կամ նա ունի պալիատիվ օգնության կարիք»,- նշեց Ասատրյանը: