Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ընդհատել է զրույցը լրագրողների հետ, երբ հնչել է Ուկրաինայի հիմնը: Վրաստանի նախկին նախագահի անսովոր պահվածքով տեսանյութը YouTube է ներբեռնել ուկրաինական «112» հեռուստաալիքը:

 

Միջադեպը տեղի է ունեցել Կիևում, «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցության համագումարի ժամանակ: Երբ հնչել է հիմնը, Սաակաշվիլին նախ փորձել է շարունակել զրույցը, սակայն հետո լռել է և խորհրդավորությամբ նայել հեռու, ինչն էլ զվարճացրել է լրագրողներին: