MediaMall.am-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Որտե՞ղ եք անցկացնելու ամառային հանգիստը»:

 

Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 50%-ը (840 ձայն), ընտրել է «Չեմ հանգստանալու» տարբերակը: Մասնակիցների 26%-ը (430 ձայն) իր ամառային հանգիստն անցկացրել է արտերկրում, 24%-ը (400 ձայն)՝ Հայաստանում:

 

Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 1670 մարդ: