Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է նախորդ մրցաշրջանում իր ելույթներին և իր հասցեին հնչած քննադատություններին:
«Իմ երկրորդ տարին «Բորուսիայում» վատը ստացվեց, բայց ոչ միայն ինձ, այլև ողջ թիմի համար: Չնայած դրան' շատերը քննադատում էին անձամբ ինձ, սակայն չգիտեմ' ինչու: Նախկինում մեծ նշանակություն էի տալիս այն բանին, թե ինչ կմտածեն իմ մասին: Անցած մրցաշրջանից հետո դադարեցի այդպես վարվելուց»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է դորտմունդյան թիմի մամուլի ծառայությունը: