Հնդկաստանի Բիհարի նահանգի տասնյակ հազարավոր բնակիչներ երկրի վարչապետ Նարենդրա Մոդիին են ուղարկել իրենց մազերն ու եղունգներն ի նշան, նրանց կարծիքով, իրենց հասցեին արված վիրավորական արտահայտությունների դեմ բողոքի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փոստում նշում են, որ վերջին օրերին վարչապետի համար ստացվել են գրեթե 50 պարկ փոստային առաքումներ՝ սովորական երկու-երեքի փոխարեն: Բողոքի նման անսովոր ակցիայի առիթ Է դարձել վարչապետի սուր վեճը բիհարցի քաղաքական գործիչ Նիթիշ Կումարի հետ:
Մեկնաբանելով Մոդիի կուսակցության հետ դաշինքից իր կուսակցությունը հանելու՝ Կումարի որոշումը՝ վարչապետը հայտարարել Է, թե բիհարցի քաղաքական գործչի մոտ «ինչ-որ բան այն չԷ քաղաքական ԴՆԹ-ի հարցում»: Կումարն, իր հերթին, դա որակել Է թշնամական ելույթ նահանգի ամբողջ ժողովրդի դեմ:
Քաղաքական գործչի կարծիքով՝ Մոդին փաստորեն Բիհարի նահանգի բոլոր բնակիչներին մեղադրել Է թերարժեքության մեջ սխալ ԴՆԹ-ի պատճառով: Այս առնչությամբ Կումարը նահանգի բնակիչներին կոչ Է արել եղունգների եւ մազերի նմուշներ ուղարկել վարչապետին՝ անալիզի համար:
Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ ներկայում վարչապետի անունով եկել Է շուրջ 600 հազար փաթեթ՝ նահանգի բնակիչների մազերի եւ եղունգների նմուշներով, եւ արդեն հավաքվել Է եւս մեկ միլիոնը: Կումարը հույս ունի, որ հետագայում այդ քանակը կաճի մինչեւ հինգ միլիոն: