Մեկնարկեց Եվրոպայի լիգայի խմբային փուլը: Առաջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալեց «Կրասնոդարին» և հաղթեց 2:1 հաշվով:
Խաղի մեկնարկից 12 րոպե անց Պավել Մամաևը բացեց հանդիպան հաշիվը: Դաշտի տերերը պատասխան գոլը հեղինակեցին առաջին խաղակեսի ավարտին` աչքի ընկավ Մատիաս Գինտերը, իսկ խաղավարտին (90+2) Պակ Ջու Հուն Գինտերի փոխանցումից հետո կարողացավ գրավել ռուսական ակումբի դարպասը և հաղթանակ բերել իր թիմին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և մանակցեց ողջ հանդիպմանը: