Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ժերոմ Ֆալկեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Ֆալկեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ ՖԻՖԱ-ն մի շարք մեղադրանքներ է ստացել նրա հասցեին»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:Ֆալկեն, չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները, որոնք կապված են 2010 թվականի աշխարհի առաջնության հետ: