Երբ Արթուրը կանգնում է պատվանդանին, ես դրան որպես ծնող եմ նայում և հպարտանում եմ: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը և անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:
«Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ազգաբնակչությանն ուրախության և նման կերպ դիմավորելու համար: Շնորհակալություն, որ Արթուրի հաղթանակներով կարող են այդպես ապրել: Մրցումների, մարզումների ժամանակ փորձում եմ մարզչի աչքերով նաև Արթուրին, որպեսզի ուղղեմ սխալները: Որպես ծնող նայելու դեպքում՝ բոլորովին այլ ապրումներ կունենամ: Երբ Արթուրը կանգնում է պատվանդանին, ես դրան որպես ծնող եմ նայում և հպարտանում: Անցյալ տարի, երբ չեմպիոն դարձավ, գորգ դուրս եկա, որը երբեք չեմ արել»: