«Մուլտի Գրուպ» ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանը խոստացել է, որ իրենց պատկանող ըկերությունը կմթերի Արարատի մարզի բոլոր խաղողագործների բերքը: Այս մասին, այսօր գյուղացիների հետհանդիպմանն, ասել է ինքը' Ծառուկյանը.

 

«Ես միշտ օգտակար եմ եղել ձեզ: Եղել է կարկտահարություն, ցրատահարություն, տեսնելով ձեր վիճակն աջակցել եմ»,– ասաց Ծառուկյանը։

 

Հիշեցնենք, որ գյուղացիներն ի նշան բողոքի փակել էին միջպետական ավտոճանապարհը: Նրանք բողոքում էին, որ մթերումը ուշանում է, ինչի հետևանքով փչանում է բերքը:

 

Ի դեպ, ընկերությունը սահմանափակել էր մթերվող խաղողի ծավալը, ինչը բարկացրել էր գյուղացիներին:

 

Այսօր Ծառուկյանն ասաց, որ չնայած ընկերությունն, ադքան խաղող մթերելու անհրաժեշտություն չունի, որքան առաջարկում են գյուղացիները, այնուամենայնիվ, խաղողի ողջ բերքը կմթերվի:

 

«Ես ինձ լավ եմ զգում, որ ձեր մատից կարողանում եմ փուշ հանել»,- ասաց Ծառուկյանը: