Սիրիացի փախստականի ընտանիքը, որին ոտք էր գցել հունգարացի օպերատորը Սերբիայի և Հունգարիայի սահմանին, ուրբաթ օրը հնարավորություն է ստացել հանդիպելու Ռեալ Մադրիդի հետ: Այս մասին հայնտնում է Բրիտանական BBC-ն:

 

Օսամա Աբդուլ Մոհսենը Սերբիայի և Հունգարիայի սահմանին ընկել էր անցյալ շաբաթ: Նա պատմել է, որ 7-ամյա որդու հետ դժվարին ճանապարհ է անցել դեպի Եվրոպա, որից հետո հանդիպել է իր մյուս որդուն` 18-ամյա Մուհամմեդին, ով արդեն նավով հասել է Եվրոպա:

 

Ռեալ Մադրիդը կազմակերպել է ընտանիքի հանդիպումը խաղացողների հետ և հրավիրել նրանց մարզադաշտ` դիտելու շաբաթ օրը «Գրանադայի» դեմ խաղը:

 

Ակումբի տարածած հայտարարության մեջ Օսաման ասել է. «Ռեալ Մադրիդը իմ թիմն է, և նույնպես իմ ամբողջ ընտանիքն է»:

 

«Սիրիայում մենք երազել ենք տեսնել Ռեալ Մադրիդի խաղը, իսկ հիմա դա իրականանում է: Ես իսկապես երջանիկ եմ»:

 

Մոհսենը, ով Սիրիայում ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչն է եղել, այժմ աշխատանքի առաջարկ է ստացել Մադրիդի մոտ գտնվող մարզադպրոցում:

 

Նա ասել է, որ «շատ, շատ երջանիկ է» Իսպանիայում գնտվելու համար, և հույս է հայտնել, որ իր կինն ու մյուս երկու երեխաները, ովքեր Թուրիքայի փախստականների ճամբարում են, կկարողանա միանալ իրեն:

 

Հունգարացի լրագրողը, ով ոտք էր գցել ներգաղթյալներին Սերբիայի սահմանի մոտ, ներողություն է խնդրել, և ասել, որ «անսիրտ ռասիստ չէ»:

 

Հունգարական թերթին հղած նամակում Պետրա Լասզլոն գրել է, թե «ինչ-որ բան է զգացել», երբ ներգաղթյալները ճեղքեցին ոստիկանական պատնեշը:

 

Նա ասել է, թե արձագանքել է խուճապից ելնելով և ստիպված էր «պաշտպանվել»:

 

Միջադեպի առթիվ հետաքննություն է ընթանում:

The Syrian refugee family were running across the Hungarian border

Osama Abdul Mohsen (3rd R), the Syrian refugee who made world headlines when a Hungarian journalist tripped him over as he fled, poses with his sons Zaid (L) and Mohamed (2nd R) and two representatives of the Spanish football coaching school CENAFE at Atocha train station in Madrid

Osama Abdul Mohsen made headlines when he was crossing the Hungary border

r Mohsen, who coached a football team in Syria, has now been offered a job at a sports school near Madrid.