Մեր խաղով պետք է ոգեշնչենք նաև մեր երկրպագուներին: Այս մասին Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բայերի» նկատմամբ հաղթանակից հետո նշել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Կանխավ գիտեինք, որ պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը: Փոխանցումներում լավ ճշգրտություն ցույց տվեցինք: Խաղի սկզբնամասը հաջող էր, 1:0 -ից հետո խաղն ավելի բաց ստացվեց: Գոհ եմ նաև վերջին 30 րոպեներից: Սա հեշտ խաղերից չէր, «Բայերը» լավ ֆուտբոլ էր ցուցադրում, սակայն մենք ավելի ուժեղ էինք: Մեր խաղով պետք է ոգեշնչենք նաև մեր երկրպագուներին»,- Տուխելի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը: